100 ՄԻԼԻՈՆ ՄԱՆԱԹ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՂԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ինչպես հայտնել է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (ԱՊՆՀ) նախագահ Շահմար Մովսումովը 2009թ.-ի ընթացքում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը պատրաստվում է 100 միլիոն մանաթ հատկացնել Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու վրացական հատվախի շինարարության համար:
Նա նաև նշել է, որ աշխատանքները հասկանալի պատճառներով հետաձգվում են:
Հիշեցնենք, որ մինչ այժմ ԱՊՆՀ-ն արդեն հատկացրել է մոտ 30 միլիոն մանաթ վերոնշյալ ծրագրի իրականացման համար: