ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՐԵՑԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են կնքել ըստ որի ՌԴ մաքսատներում թուրքական ապրանքների զննումը կիրականացվի թեթևացած կարգով: Այսպիսով վերջ է դրվումշաբաթներ առաջ սկսված ռուս-թուրքական մաքսային պատերազմին:
Թուրքիայի փոխվարչապետ Հայաթի Յազիջին հայտնել է, որ ստորագրված փաստաթուղթը կվերացնի երկու երկրների միջև մաքսային ոլորտում առաջացած ճգնաժամը: Ըստկնքված փաստաթղթի, թեթևացած զննում կկիրառվի բոլոր այն թուրքական բեռների նկատմամբ, որոնց տերերը նախապես տեղեկություններ կներկայացնեն ապրանքների մասին:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական մաքսային ճգնաժամը ծագել էր օգոստոսի վերջին, երբ ՌԴ սահմանների վրա մեծ քանակի թուրքական բերներ էին կուտակվել: Թուրքերը իրանցհերթին այսպիսի կուտակումները անհիմն էին համարել և պատրաստվում էին ջեռնարկել պատասխան քայլեր: