ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՌԴ-ԻՑ 4.6 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐՏԱՀՈՍՔ Է ԵՂԵԼ
ՌԴ Կենտրանական Բանկի նախագահի տեղակալ Ալեքսեյ Ուլյուկաեվը ասել է, որ ըստ կանխատեսումների սեպտեմբեր ամսին ՌԴ-ից կապիտալի արտահոսքը կկազմի 4.6 միլիարդ դոլար: Նա նաև նշել է, որ Ռուսատանին չի հաջողվի պահպանել սղաճի կանխատեսված 10.8% ցուցանիշը հավելելով, որ տարվա սկղբից գները արդեն աճել են 10 %-ով: Ռուսական արժեթղթերի շուկաների մասին խոսելով Ուլյուկաեվը կարծիք է հայտնել, որ մոտակա ժամանակում իրավիճակը կլավանա և հիմնականում կգրանցվի ցուցանիշների աճ:
Հիշեցնենք, որ օգոստոս ամսին նույնպես ՌԴ-ից կապիտալի արտահոսքը կազմել էր 4.6 միլիարդ դոլար: /***/