ՄԱՄՈՒՏԸ ԳՆԵՑ “ԵՎՐՈՍԵՏԸ”
Ռուսական հայտնի գործարար Ալեքսանդր Մամուտին պատկանող ANN ներդրումային ընկերությունը գնել է Ռուսաստանի բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ցանցի: Ըստ ռուսական Կոմերսանտ պարբերականի խանութների ցանցի արժեքը գնահատվել է 1.25 միլիարդ դոլար:
Կոմերսանտը նաև նշում է, որ համաձայնությունը կայացվել է Կիրակի երեկոյան և Ալեքսանդր Մամուտը արդեն հաստատել է, որ գնել է Եվրոսետի 100% բաժնետոմսերը:
Չնայած այն բանին, որ կողմերը չեն հայտնում գործարքի արժեքը որոշ աղբյուրներ հայտնում են այն մասին, որ Մամուտը Եվրոսետի սեփականատերերին կվճարի 400 միլիոն դոլար, իսկ մնացած 850 միլիոն դոլարը կգնա ընկերության պարտքերի մարմանը:
Հիշեցնեն, որ Եվրոսետը մոտ 5000 խանութոներ ունի ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում: Արդեն մոտ մեկ տարի է ինչ Եվրոսետը նաև գործում է ՀՀ-ում: [im]