ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է 5,5 ՄԼՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
2010 թվականի մայիս ամսվա տվյալներով Ռուսաստանում հաշվառվել է 5,553 մլն գործազուրկ: Այս ցուցանիշը, հաշվարկած Աշխատանքի Միջազգային Կազմակերպության մեթոդաբանությամբ, նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 9,6%-ով: Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` մայիս ամսվա արդյունքներով գործազուրկների ընդհանուր թվաքանակը կազմել է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 7,3%-ը: Ներկայացված վիճակագրական պաշտոնական տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում գործազրկության նպաստ է ստացել պաշտոնապես գրանցված 1,7 մլն գործազուրկ: