ԹՈՒՐՔԻԱՆ “ՆՈՐ ԼԻՐԱՅԻՑ” ԿՐԿԻՆ ԿԱՆՑՆԻ “ԼԻՐԱՅԻ”
Թուրքական կառավարությունը որոշում է ընդունել 2009թ.-ի հունվարի 1-ից կրկին վերադարձնել “թուրքական լիրան”:
Հիշեցնենք, որ 2005թ.-ին Թուրքիայի կառավարության անցկացրած դրամական բարեփոխման արդյունքում երկրում շրջանառության մեջ դրվեց “նոր թուրքական լիրան”, որի արժեքը իր նախորդից տարբերվում էր 6 զրոներով: “նոր թուքական լիրան” շրջանառության մեջ կմնա մինչև այս տարվա վերջ:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը նշել է, որ վերադարձը լիրային 2005թ.-ին սկսված ֆինանսական բարեփոխման վերջին քայլն է, որի արդյունքում ազգային դրամը ավելի կայուն է դարձել և կրճատվել է սղաճը: