ՌՈՒՍԱԿԱՆ ԲՈՐՍԱՆԵՐԸ ՇԱԲԱԹԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԶԳԱԼԻ ԱՃՈՎ
Այսօր Ռուսական բորսաներում առևտրային շրջանների բացման պահից ռուսական ինդեքսները սկսել էն բուռն կերպով աճել: RTSI ինդեքսը արդեն աճել է 4.52%-ով, իսկ MICEX ինդեքսը` 5%-ով:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա ընթացքում ռուսական ինդեքսները զգալիորեն նվազել էին, միայն RTSI ինդեքսը նվազել էր 20%-ով:
Սույն աճին նպաստել է նաև ասիական բորսաներում գրանցված աճը: Ճապոնական Nikkei ինդեքսը այսօրվա ընթացքում աճել է 3.59%-ով և կազմել է 9005 կետ: