ՌՈՒՍԱԼԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 3 ԱՆԳԱՄ
Աշխարհի ալյումինի ամենախոշոր արտադրող ՌՈՒՍԱԼ-ի հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա առաջին եռամսյակում ռուսական ընկերության զուտ շահույթն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 անգամ և կազմել 746 միլիոն դոլար: Նշենք, որ ընկերությանը հաջողվել է զգալիորեն գերազանցել փորձագետների կանխատեսումները (500 միլիոն դոլար):
Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն աճել է 28.4%-ով և կազմել 2 993 միլիարդ դոլար: Այս դեպքում փորձագետները կանխատեսում էին 3 միլիարդ դոլար ցուցանիշը:
Հիշեցնենք, որ ՌՈՒՍԱԼ-ն իր գործունեությունն է ծավալում նաև Հայաստանում` հանդիսանալով ԱՐՄԵՆԱԼ ընկերության սեփականատեր: