
ԳԱԶՊՐՈՄԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԸ
Ռուսական գազային հսկա «Գազպրոմ» կոնցեռնը որոշել է վաճառել «Գազպրոմբանկի» իր բաժնետոմսերի փաթեթը: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Անդրեյ Կրուգլովը: Նա նաև նշել է, որ կոնցեռում սպասում են ներդրողների առաջարկներին:
Այժմ «Գազպրոմ»-ին են պատկանում բանկի բաժնետոմսերի 40%-ը, իսկ բանկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է մասնավոր «Գազֆոնդ» կոնսաթոշակային հիմնադրամին, որի հիմնադիրը նույնպես «Գազպրոմ»-ն է:
Նշենք, որ «Գազպրոմ»-ը պատրաստվում էր 2008թ.-ի վերջին «Գազպրոմբանկ»-ի արժեթղթերը ֆոնդային շուկա հանել , սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով տվյալ ծրագիրը չիրականացավ:
Հիշեցնենք, որ «Գազպրոմբանկը» ակտիվներ ունի ոչ միայն Ռուսաստանում: Բանկին են պատկանում Բելառուսական «Բելգազպրոմբանկ»-ը և Հայկական «Առեքսիմբանկ»-ը: Դրանից բացի բանկին են պատկանում մի շարք նավթաքիմիական և մեդիա ակտիվները: 2007թ.-ի վերջի տվյալներով բանկի ակտիվների ծավալը կազմում էր 38.8 միլիարդ դոլար: