
ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ
Ադրբեջանի Հաշվիչ Պալատի նախագահ Հեյդար Ասադովը հայտնել է, որ ադրբեջանական կառավարության կողմից ձեռնարկվել են 2009.թ.-ի պետական բյուջեն նավթի գների նվազումից պաշտպանելու համար:
Նա մանսավորապես նշել է, որ նավթի գների նվազումը մինչև 50 դոլարի սահմանները ազդեցություն չի ունենա երկրի պետական բյուջեի վրա քանի, որ կառավարության կողմից որդեգրված ճկուն ֆինանսական քաղաքականությունը կբերի նրան, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները երկրի համար նվազագույնի կհասցվեն:
Ինչպես նշում է Ասադովը նավթի գների անկումը իր հետ կբերի նաև շինարարական ապրանքների և այլ ապրանքների էժանացում և հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի պետական բյուջեում մեծ թիվ են կազմում վերոնշյալ ապրանքների սպառմամբ նեդրումային ծրագրերը, ապա նավթի գների էժանացում կփոխհատուցվի սույն ներդրումային ծրագրերի վրա կատարվող ծախսերի կրճատմամբ: Նա նաև ավելացրել է, որ բյուջեի եկամուտների 85-90%-ը կազմված են ֆիքսված թվերից և ոչ մի կապ չունեն նավթի համաշխարհային գների հետ: