
ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՑՆՈՒՄ Է ՀԱՐԿԵՐԸ
Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլին Վրաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստվում է իջեցնել հարկերը:
Վարչապետը մասնավորապես ասել է, որ իրենք որոշում են ընդունել 25%-ից 20% իջեցնել աշխատավորձից պահվող հարկը և 10%-ից 5% նվազեցնել շահութահարկը: Նրա խոսքերով այս քայլը կօգնի հավելյալ 250 միլիոն լարի ներգրավել Վրաստանի տնտեսության մեջ, բացի դրանից այն կմեծացնի բնակիչների խնայողությունները և կստեղծի նոր աշխատատեղեր: