
ԱՐԴԲԵՋԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԳԱԶ ԿՎԱՃԱՌԻ ԻՋԵՑՎԱԾ ԳՆԵՐՈՎ
Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին հայտնել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Ադրբեջանի Պետական Նավթային Ընկերությունը Վրաստանին տարեկան մոկ միլիարդ խորանարդ մետր գազ կվաճառի հատուկ իջեցված գներով: Իսկ այդ ծավալից ավել գնված գազի համար վրացիները կվաճարեն շուկայական գներով:
Վրաստանը տարեկան օգտագործում է 1.8 միլիարդ խորանարդ մետր գազ: Ադրբեջանական ընկերությունը Վրաստանին գազ կմատակարարի 167 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց գնով բնակչության համար և 143 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց էլեկտրակայանների համար: Այժմ Վրաստանը գազ գնում է «Գազպրոմ»-ից, որի համար վճարում է 280-290 դոլար մեկ խորանարդ մետրի դիմաց: