Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ  (ԱՄՀ) ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՄԻԱՅՆ 19 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
24/11/2008 15:28
Կիսվել

ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ (ԱՄՀ) ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՄԻԱՅՆ 19 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) թուրքական կառավարությանը առաջարկել է 19 միլիարդ դոլարի վարկ: Միջոցները պետք է պաշտպանեն թուրքական տնտեսությունը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից: Սակայն թուրքական կառավարությունը կարծես թե գոհ չէ ԱՄՀ կողմից առածարկված գումարից և նախատեսում է ստանալ 20-40 միլիարդ դոլարի վարկ:

Թուրքական կառավարության կողմից ԱՄՀ  օգնությանը դիմելու երկու հիմնական պատճառ կա: Նախևառաջ սկսել են  նվազել երկրի ՀԱԱ-ի աճի տեմպերը և տուրքական լիրան նորից սկսել է արժեզրկվել: Վերջին  երկու ամիսների ընթացքում այն արժեզրկվել է մոտ 33%-ով: Մասնագետները նշում են, որ Թուրքիայի ՀԱԱ աճը այս տարվա արդյունքում կկազմի 3.3%, համեմատության համար նշենք, որ 2007թ.-ին այն աճել էր 4.5%-ով, իսկ 2006թ.-ին 6.7%-ով:

Նոյեմբեր ամսի սկզբին միջազգային վարկանիշային Standard & Poor”s գործակալությունը իջեցրել է Թուրքիայի վարկանիշը` «կայուն»-ից «բացասական»-ի: 
Բրիտանական The Guardian-ը գրում է, որ ԱՄՀ-ն բանակցությունների սկզբում պատրաստ էր Թուրքիային տրամադրել միայն 15 միլիարդ դոլար, սակայն հետո, ԱՄՀ-ն գնաց թուրքական կառավարության պահանջներին ընդառաջ և վարկի գումարը հասցվեց մինչև 19 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ 2001թ.-ի սկզբին ԱՄՀ-ն արդեն Թուրքիային տրամադրել էր 10 միլիարդ դոլարի վարկ: Այդ ժամանակ Թուրքիայի տնտեսությունը գտնվում էր խորը ճգնաժամի մեջ և ներդրողները մեծ գումարներ էին դուրս հանում երկրից: Սույն վարկի ժամկետը լրացել է այս տարի, բայց Թուրքիան դեռ պարտք է ԱՄՀ-ին 9 միլիարդ դոլար: Նշենք նաև, որ ԱՄՀ-ին օգնության խնդրանքով են դիմել մի շարք այլ երկրներ, նրանց թվում են Հունգարիան, Իսլանդիան, Ուկրաինան, Պակիստանը և Սերբիան:

AMP
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88