ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ նոյեմբերի 21-ից 28-ը ընկած ժամանակահատվածում ՌԴ միջազգային պահուստների ծավալը աճել է 5 միլիարդ դոլարով և կազմել է 454,9 միլիարդ դոլար:
Նշենք, որ արդեն 2 ամիս էր ինչ ՌԴ պահուստները անընդհատ նվազում էին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից 21-ը ընկած ժամանակահատվածում դրանք նվազել էին 3,6 միլիարդ դոլարով, իսկ 7-ից 17-ը ընկած ժամանակահատվածում միանգամից 21,9 միլիարդ դոլարով: