ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԵԾ ԾՐԱԳԻՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր Վրաստանի կառավարության և եգիպտական «FRESH» ընկերության միջև կնքվելու է համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է Քութաիսի քաղաքում ազատ արդյունաբերական գոտու ստեղծում, որտեղ կգործեն 12 գործարաններ և կթողարվկեն տարբեր տնտեսական և արդյունաբերական արտադրանքներ:
«FRESH» ընկերությունը նախատեսում է ընթացիկ տարում 1 մլրդ 2 մլն 800 հազար դոլարի ներդրումներ կատարել, իսկ ընթացիկ տարվա երկրորդ կեսին կսկսվի ներդրումային երկրորդ փուլը, որի ընթացքում Վրաստանի տնտեսություն կներդրվի ավելի քան 2 մլրդ դոլար: Սա Վրաստանում իրականացվող ամենամեծ ներդրումային ծրագիրն է, որում մինչև տարվա վերջ ներգրավված կլինեն ավելի քան 12 հազար մարդ: