
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 12%-ՈՎ
Ադրբեջանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2008թ. ընթացքում կրճատվել են 12%-ով: Նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանի տնտեսությունում ներդվել է 7569,6 մլն դոլար, որից ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 3982,6 մլն դոլար, իսկ 2007թ. ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 6900,1 մլն դոլար, որից ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը`4526 մլն դոլար: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի կրճատումը պայմանավորված է հիմնականում նավթագազային ոլորտի կրճատմամբ, որն անցյալ տարվա ընթացքում կրճատվել է 18,3%-ով: