ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Երեկ Եվրոպայում ֆոնդային բորսաները փակվել են` գրանցելով հիմնական ինդեքսների անկում: FTSEurofirst 300 ինդեքսն առևտրային շրջանների արդյունքում կրճատվել է 0.7%-ով և կազմել 766.09 կետ, բրիտանական FTSE 100 սահմանվել է 3993.54 կետ` կրճատվելով 0.9%-ով, գերմանական DAX ինդեքսը, կրճատվելով 0.08%-ով, սահմանվել է 4349.81 կետ, իսկ ֆրանսիական CAC40 հասել է 2929.75 կետի` կրճատվելով 0.98%-ով: Եվրոպական Credit Suisse արժեթղթերի գինը կրճատվել է 5.3%-ով, ֆրանսիական BNP Paribas արժեթղթերի գները կրճատվել են 3.9%-ով, իսկ բրիտանական HSBC Holdings Plc.աժեթղթերի գներն աճել են 3.9%-ով:
Առևտրային շրջանների արդյունքում ռուսական MICEX ինդեքսը կրճատվել է 0.22%-ով և սահմանվել 836.09 կետ, RТSI ինդեքսն աճել է 0.35%-ով` սահմանվելով 748.62 կետ: