ԼԻՏՎԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Բաքվում տեղի ունեցող Ադրբեջան-Լիտվա բիզնես ֆորումի շրջանակներում Ադրբեջան ժամանած Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասը հայտարարել է, որ Լիտվան շահագրգռված է էներգակիրների ոլորտում Ադրբեջանի հետ ակտիվ համագործակցությամբ:Նախարարը նաև նշել է, որ Լիտվան 3 նավահանգիստ ունի, որոնք հնարավորություն են տալիս ուղիղ կապ հաստատել եվրոպական արդյունաբերական կենտրոնների հետ, այս ամենըհնարավորություն են տալիս Ադրբեջանին դուրս գալու 500 միլիոն բնակչությամբ եվրոպական շուկա: