ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՋԱԼԵՐՈՒՄ Է «ԱՂՍՏԱՖԱՍՈՒԴ» ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել գյուղատնտեսության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարը անդրադարձել է 2008-15 թթ.-ին բնակչությանը գյուղատնտեսական ապրանքներով ապահովելու ծրագրի ընթացքի մասին:
Նախարարը նշել է, որ կառավարությունը քաջալերում է «Աղստաֆասուդ» համալիրի կառուցման նախագիծը, որը Աստաֆայում ծրագրում է իրականացնել գերմանական RAO Global Group-ը: