ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 242 ՄԼՆ ԴՈԼԱՐ
ԱՄՆ կառավարությունը որպես ֆինանսական օգնություն Վրաստանին կտրամադրի 242 մլն դոլար, որը կազմում է նախատեսվող 1 մլրդ ընդհանուր ծավալով օգնության մի մասը: Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բաինդուրաշվիլին նշել է, որ այդ միջոցները կօգտագործվեն ենթակառուցվածքների զարգացման, տարածքային կառավարման համակարգի բարելավման և գյուղատնտեսության խթանման նպատակով: Նախարարը նաև նշել է, որ ապրիլի 16-ին տեղի է ունենալու ամերիկյան և վրացական մասնագետների բանակցությունների վերջին փուլը, որի ժամանակ կմշակվեն կոնկրետ ծրագրեր: