
ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Արտերկրից Վրաստան 2009թ. մարտ ամսում փոխանցվել է 60.6 մլն դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 24.6%-ով, մասնավորապես Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 36%-ով, Հայաստամից` 63,5%-ով, Ուկրաինայից` 15,1%-ով, Իսպանիայից` 25,2%-ով: 2009թ. մարտ ամսում Վրաստանից արտերկիր է փոխանցվել ավելի քան 6.5 մլն դոլար: Վրաստանից Ռուսաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 21.8%-ով: Փոխանցումները Վրաստանում կատարվել են Western Union, Anelik, Unistream, Быстрая почта, Leader, Contact և Money Gram փոխանցման համակարգերով: