
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԱՌԵՑՎԱԾ Է ԿՈՄԵՐՑՈՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ 85%
Ռուսական Bridge-consulting ընկերության հրապարակած ցուցանիշների համաձայն Մոկվայում այժմ սառեցված վիճակում է գնտվում կոմերցիոն շինարարության մոտ 85%-ը, իսկ Սանկտ-Պետերբուրգում` 78%-ը:
Հետազոտությունների արդյունքում վերոնշյալ ընկերության վերլուծաբանները հանգել են այն եզրակացության, որ սառեցվող շինարարությունների քանակը ամսից ամիս աճում է: Վերլուծաբանները գտնում են, որ շինարարական ընկերությունները հիմնականում սառեցնում են շինարարության սկզբնական փուլում գտնվող շինությունների շինարարությունը և ամբողջ ուժերը նետում են արդեն ավարտի փուլում գտնվող շինությունների աշխատանքների իրականացմանը: Վերլուծականի մեջ ասվում է նաև, որ համարյա 100%-ով սառեցվել են դեռևս թղթերի վրա (նախագծման փուլում) գտնվող շինարարական նախագծերը: