Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԱԶԲ – ԱՐՏԵՐԿՐԻՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻՑ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԱՄԵՆԱՔԻՉԸ ԿԱԽՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
26/08/2009 12:29
Կիսվել

ԱԶԲ – ԱՐՏԵՐԿՐԻՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻՑ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԱՄԵՆԱՔԻՉԸ ԿԱԽՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Ասիական զարգացման բանկը հրապարակել է իր 40-րդ զեկույցը, որտեղ ներկայացված է ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրներում հիմնական տնտեսական զարգացումները: Այս զեկույցի համաձայն Ադրբեջանի տնտեսությունը կովկասյան տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ ամենաքիչ է կախված արտերկրից իրականացվող դրամային փոխանցումներից և տրանսֆերտներից:

Հրապարակած տվյալների համաձայն 2008թ. ընթացքում արտերկրից Ադրբեջան փոխանցված տրանսֆերտների և վճարումների ընդհանուր ծավալը կազմել է 1554,3 մլն դոլար: Այս ցուցանիշը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3,4%-ը: Նույն ժամանակահատվածում Վրաստան փոխանցվել է 732,1 մլն դոլար, որը կազմել է ՀՆԱ-ի 5,7%-ը, իսկ արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է   1062,1 մլն դոլար, որը կազմել է ՀՆԱ-ի 8,9%-ը: Նշենք նաև, որ 2006թ. և 2007թ.  արտերկրից կատարված դրամային փոխանցումների ծավալն Ադրբեջանում կազմել է համապատասխանաբար 812,5 մլն դոլար (ՀՆԱ-ի 3,9%) և 1287,3 մլն դոլար (ՀՆԱ-ի 4,1%), Վրաստանում` 485,3 մլն դոլար (ՀՆԱ-ի 6,3%) և 695,7 մլն դոլար (6,8%), իսկ Հայաստանում` 658,1  մլն դոլար (ՀՆԱ-ի 10,3%) և 845,9 մլն դոլար (ՀՆԱ-ի 9,2%):

Նշենք, որ այս երկրների շարքում միայն Հայաստանում է գրանցվել արտերկրից իրականացվող դրամային փոխանցումներից տնտեսության կախվածության դինամիկ անկում:

AMP
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88