
ԱԵՐՈՖԼՈՏ – ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 12,1%-ՈՎ
Ռուսական խոշոր ավիափոխադրող «Աերոֆլոտ» ԲԲԸ-ի տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կրճատվել է 12,1%-ով, այն դեպքում երբ ռուսական ավիացիայի ոլորտում այս ցուցանիշը գրանցել է ավելի քան 18% անկում: Հաշվետու ամիսների ընթացքում ընկերության զուտ շահույթը կազմել է 3,5 մլրդ ռուբլի:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում ընկերությունն ընդլայնել է իր մասնաբաժինը ռուսական ավիափոխադրումների ընդհանուր ծավալում: Այժմ ընկերությանը բաժին է ընկում ավիափոխադրումների շուրջ 26,2%-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24,7%-ի փոխարեն: