«ԱԵՐՈՖԼՈՏ»-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 21%-ՈՎ
Ռուսական ավիափոխադրող «Աերոֆլոտ–ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի ինն ամիսների արդյունքներով, ավիափոխադրումների նկատմամբ պահանջարկի զգալի աճով պայմանավորված, ընկերության զուտ շահույթն աճել է 20,7%-ով և կազմել 170,4 մլն դոլար:
Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է 31,2%-ով և կազմել 2,46 մլրդ դոլար, իսկ գործառնական ծախսերը կրճատվել են 33,5%-ով և կազմել 2,16 մլրդ դոլար: