ԱԵՐՈՖԼՈՏ – ՈՒՂԵՎՈՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 9.4%-ՈՎ
«Աերոֆլոտ – ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ի հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն 2009 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում ընկերությունը փոխադրել է ավելի քան 4.7 մլն ուղևոր: Նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ այս ցուցանիշը կրճատվել է շուրջ 10.6%-ով: Հրապարակած տվյալների համաձայն աշվետու ամիսների ընթացքում ուղևորաշրջանառությունը կրճատվել է 9.4%-ով, իսկ միայն հուլիս ամսվա ընթացքում ընկերությունը փոխադրել է շուրջ 891 հազար ուղևոր: