
«ԱԵՐՈՖԼՈՏ»-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 8%-ՈՎ
Ռուսական խոշոր ավիափոխադրող «Աերոֆլոտ» ԲԲԸ-ն հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 8%-ով և կազմել 5,98 մլրդ ռուբլի, իսկ հասույթը հաշվետու ամիսների ընթացքում կրճատվել է 9%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ընկերութունը փոխադրել է 6,5 մլն ուղևոր: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 9%-ով: