ԱԵՐՈՖԼՈՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՆԵԼ CZECH AIRLINES ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Չեխական կառավորությունը Czech Airlines ավիաընկերության սեփականաշնորհման համար հայտարարված մրցույթից դուրս է թողել ռուսական Աերոֆլոտ և չեխ-թուրքական Odien ընկերություններին:
Մրցույթի հաջորդ փուլ են անցել ֆրանս-հոլանդական Air France-KLM ընկերությունը և չեխական Unimex և Travel Service ընկերությունների կողմից ստեղծված ներդրումային նոր ընկերությունը:
Czech Airlines ընկերության վաճառքի հարցին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Մարեկ Տոպոլանեկը չի մեկնաբանել և ոչ մի բացատրություն չի տվել Աերոֆլոտի և Odien-ի մրցույթից դուր մնալու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Czech Airlines-ի սեփականաշնորհման գործընթացը նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերին: Չեխիայի կառավարությունը ազգային ավիաուղիների սեփականաշնորհումից նախատեսում է ստանալ մոտ 241 միլիոն դոլար: