Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԱՖԿ  «ՍԻՍՏԵՄԱ»-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 16 ԱՆԳԱՄ
09/12/2009 15:51
Կիսվել

ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ»-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 16 ԱՆԳԱՄ

Ռուսաստանի և ԱՊՀ խոշորագույն ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ  հանրային դիվերսիֆիկացված ֆինանսական կորպորացիան ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի, ինչպես նաև այս տարվա առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական արդյունքները:

Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի երրորդ ետամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ԱՖԿ «Սիստեմա»-ի զուտ շահույթն աճել է շուրջ 16 անգամ և կազմել 1.68 մլրդ դոլար: Այս ցուցանիշը հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով աճել է շուրջ երկու անգամ և կազմել 1.46 մլրդ դոլար:

2009 թվականի երրորդ եռամսյակում ընկերության հասույթը տարեկան կտրվածքով աճել է 21%-ով, իսկ եռամսյակային կտրվածքով` շուրջ 25.6%-ով և կազմել 5.3 մլրդ դոլար: Նշենք, որ ընկերության հասույթն ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում աճել է 1.2%-ով և կազմել 12.32 մլրդ դոլար:

ԱՖԿ «Սիստեմա» ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին և այժմ հանդիսանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում սպասարկման ոլորտում գործող խոշոր ընկերություն, որը սպասարկում է ավելի քան 100 մլն հաճախորդների հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, ֆինանսական և մի շարք այլ ոլորտներում:

Հիշեցնենք, որ 2009 թվականի հունիսի 27-ին կայացած ընկերության բաժնետերերի ժողովի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգի անկախ տնօրեն:

AMP
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88