Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ»-Ի  ՇԱՀՈՒՅԹԸ  ՆՎԱԶԵԼ  Է 4.5 ԱՆԳԱՄ
09/12/2010 17:46
Կիսվել

ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ»-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ՆՎԱԶԵԼ Է 4.5 ԱՆԳԱՄ

Ռուսական ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան ամփոփել է 2010 թվականի առաջին տաս ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը նվազել է  4.47 անգամ և կազմել 471.45 միլիոն դոլար:Մեկ տարի առաջ ցուցանիշը  կազմել էր 2.11 միլիարդ դոլար: Նման անկումն ընկերությունը կապում է փոխարժեքային տարբերությունների  հետ: Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների արդյունքներով ԱՖԿ «Սիստեմա»-ի հասույթն  աճել է 65,7% և կազմել 20,42 միլիարդ դոլար:
 
Միայն Երրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը երկրորդ եռամսյակի հետ համեմատած աճել է 26,9% և կազմել 182,7 միլիոն դոլար, իսկ հասույթն աճել է 5,6% -ով` կազմելով 7,3 միլիարդ դոլար:

ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան ռուսական խոշորագույն ընկերություններից է: Այն հիմնադրվել է 1993 թվականին: ԱՖԿ «Սիստեմա»-ին են պատկանում ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ, Սինտրոնիքս, ՄՎԶԲ (Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկ), «Մանկական Աշխարհ», Ինտուրիստ, ՌՏՏ (Ռադիոտեխնիկա և տիեզերական տեխնոլոգիաներ) և այլ ընկերություններ:
Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիային պատկանող երեք ընկերություններ` ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ և Սինտրոնիքս: ՄՏՍ ընկերությունը հանդիսանում է հայկական Վիվասել-ՄՏՍ («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) բջջային օպերատորի սեփականատերը, «Սինտրոնիքս» ընկերությունը «Մարս» գործարանի, Երևանի մաթեմատիկական մեքենաների, նյութագիտության, ամտոմատիզացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտների սեփականատերն է,  իսկ «Կոմսթար» ընկերությունը հանդիսանում է «Կորնետ ԷՅԷՄ» ինտերնետային ընկերության սեփականատերը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի 26-ին տեղի էր ունեցել ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիայի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի շրջանակներում ընտրվել էին կորպորացիայի տնօրենների խորհուրդի 13 անդամները: Ընկերության խորհուրդի նոր անդամների թվում վերընտրվել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով դարձել էր նաև ԱՖԿ «Սիստեմա»-ի նոր բաժնետեր` 0,0009%  բաժնեմասով:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2