«ԱԵՐՈՖԼՈՏ»-Ը ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ԿԿՐՃԱՏԻ 2.2 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Ռուսական խոշոր ավիափոխադրող «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մտադիր է մինչև այս տարվա վերջ կրճատել շուրջ 2.215 հազար աշխատատեղ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է 15.5 հազար մարդ:
Ընկերության հրապարակած տվյալների համաձայն կրճատումները պայմանավորված են ճգնաժամի պայմաններում փոխադրումների ընդհանուր ծավալի անկմամբ: Նշենք, որ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը տարեկան փոխադրում է շուրջ 10 մլն ուղևոր, և ընկերությանը բաժին է ընկնում միջազգային ավիափոխադրումների ռուսական շուկայի շուրջ 45%-ը: