06/09/2010 14:14
ԱՋԱՐԻԱՅԻ ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՆԵՐԴՐՎԵԼ Է 50,6 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Աջարիայի տնտեսությունում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալն աճել է 6%-ով: Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով այս հանրապետությունում ներդրումների համախառն ծավալը կազմել է 99,2 մլն դոլար: Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում ներդրումների ծավալը կազմել էր 93,2 մլն դոլար:
Աջարիայի ֆինանսների նախարարության ներայացրած տվյալների համաձայն հաշվետու այս ամիսներին ներդրումների առավել զգալի հոսք գրանցվել է երկրի տուրիզմի ոլորտում: Այսպես, հունվար-օգոստո ամիսներին տուրիզմի ոլորտում իրականացված ներդրումների համախառն ծավալը կազմել է 50,6 մլն դոլար, շինարարության ոլորտում` 38,6 մլն դոլար, արդյունաբերության ոլորտում` 7,9 մլն դոլար, հեռահաղորդակցության ոլորտում` 0,7 մլն դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
