07/12/2010 16:58
ԱՅՍ ՏԱՐԻ ԱՋԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՑԵԼ Է 96 ՀԱԶԱՐ ՀԱՅ
Այս տարի նախորդ տարվա համեմատությամբ Աջարիա այցելած զբոսաշրջիկների ընդհանուր քանակն ավելացել է 78.2%-ով: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Աջարիա են այցելել 912451 այցելուներ` նախորդ տարվա 512 042-ի փոխարեն:
Աջարիայի տուրիզմի դեպարտամենտի տվյալներով, այս տարի Աջարիա այցելած զբոսաշրջիկներից 615 819-ը եղել են ներքին զբոսաշրջիկներ, իսկ 296 632-ը` արտասահմանցիներ:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Աջարիա այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակում գերակշռել են Թուրքիայից ժամանածները (29 147 այցելու): Հայաստանից Աջարիա մեկնածների թվաքանակը կազմել է 96 537 մարդ: Ադրբեջանցի այցելուների թիվը կազմել է շուրջ 40 հազար:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
