ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԴԵՆ 70 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՋԱՐԻԱ
Աջարիայի տուրիզմի գործակալության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա ընթացքում Աջարիա այցելել է արդեն 66700 զբոսաշրջիկ, ընդ որում միայն ընթացիկ ամսում Աջարիա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 20 հազար, որից 4242-ը եղել են օտարերկրացի: Գործակալության կանխատեսմամբ այս տարվա ընթացքում զբոսաշրջիկների թիվը կարող է գերազանցել 320 հազարը: Քոբուլետիի մասնավոր հատվածի ներկայացուցիչները նշում են, որ, որպեսզի առևտրային կենտորնների և հանգստի համար նախատեսված վայրերի սեփականատերերը կարողանան մարել բանկերից վերցված իրենց վարկերը, զբոսաշրջիկների այսպիսի թիվը դեռ բավարար չէ: Նշենք, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ զբոսաշրջիկների թիվը կտրուկ կրճատվել է, սակայն 2007թ. համեմատությամբ այն աճել է 10%-ով: