ՏԱՐԵԿԱՆ ՇՈՒՐՋ 40 ՀԱԶԱՐ ՀԱՅ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ԻՐ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՋԱՐԻԱՅՈՒՄ
Տարեկան շուրջ 40 հազար հայ մեկնում է Աջարիա հանգստանալու և հանգիստը կազմակերպելու նպատակով ծախսում տարեկան 100-200 մլն դոլար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը:
ԱԺ պատգամավորի խոսքերով` հայերը վերջին տարիների ընթացքում գերադասում են ամռանը հանգստանալու մեկնել Բաթումի, Քոբուլեթի, Փոթի կամ Ուռեկի: