Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԲԻԶՆԵՍ-ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ – 2011
16/05/2011 11:53
Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԲԻԶՆԵՍ-ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ – 2011

Ռուսաստանի ամենահարուստ բիզնես-ընտանիքների ամենամյա վարկանիշը, որը ներկայացնում է  ռուսական «Финанс» ամսագիրը, այս տարի գլխավորում են Անանև եղբայրները: Ալեքսեյ Անանևը, ով Промсвязьбанк-ի տնօրենների խորհրդի նախագահն է, և նրա կրտսեր եղբայրը` Դմիտրի Անանևը, ով ՌԴ Ֆինանսական շուկաների և դրամային շրջանառության կոմիտեի խորհրդի նախագահն է,  միասին ունեն 6.5 մլրդ դոլարի կարողություն: Միևնույն ժամանակ, այս եղբայրներից յուրաքանչյուրը «Финанс» ամսագրի կողմից կազմված` 2011 թվականի Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցնում են համապատասխանաբար 43-րդ և 44-րդ հորիզոնականները:
ՌԴ ամենահարուստ բիզնես-ընտանիքների վարկանիշի երկրորդ հորիզոնականում գտնվում են նախորդ տարվա առաջատարները`  «Русснефть»-ի հիմնադիր Միխայիլ Գուցերիևը և նրա ընտանիքի անդամները: Այս Բիզնես-ընտանիքի կարողությունը գնահատվել է 5.8 մլրդ դոլար: 
Վարկանիշի առաջատար եռյակը եզրափակում են Արկադի և Բորիս Ռոտենբերգ եղբայրները`  3.5 մլրդ դոլար կարողությամբ: Վերջիններիս են պատկանում  «Стройгазмонтаж», СМП-банк և «Мостотрест» ընկերությունները:
Հատկանշական է, որ տարեկան կտրվածքով Ռոտենբերգ եղբայրների կապիտալն աճել է շուրջ 88%-ով: Միևնույն ժամանակ, Անանև եղբայրների կարողությունն աճել է 41%-ով, իսկ Գուցերիև ընտանիքինը` 17%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2