ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ – ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՆԱ-Ն ԿԱՐՈՂ Է ԿՐՃԱՏՎԵԼ 5-6%-ՈՎ
Ընթացիկ տարվա արդյունքներով Գերմանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կարող է կրճատվել 5-6%-ով: Այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա նաև նշել է, որ երկրում արդեն նկատվում է տնտեսական դրական տեղաշարժեր, սակայն ճգնաժամը դեռևս ամբողջապես հաղթահարված չէ:
Նշենք, որ Գերմանիայի կառավարության պաշտոնական կանխատեսումների համաձայն, որոնք հրապարակվել էին այս տարվա ապրիլին, երկրի ՀՆԱ-ն 2009 թվականի ընթացքում կարող է կրճատվել միջինը 6%-ով: