
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ` ՎՐԱՍՏԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Ասիական Զարգացման Բանկը մտադիր է դառնալ վրացական խոշոր ընկերությունների բաժնետեր: Խոսքը վերաբերում է օդանավակայաններին և նավահանգիստներին: Ինչպես նշվում է Վրաստանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ` Ասիական Զարգացման Բանկը նախատեսում է ձեռք բերել այս ընկերությունների բաժնետոմսերի 20-25%-ը:
Բացի այս, Ասիական Զարգացման Բանկը երկու վրացական առևտրային բանկերի կտրամադրի 70 մլն դոլար` որպես վարկ: