
«ԱՎՏՈՎԱԶ»-Ը 2010Թ.-Ի ԿԸՆԴԼԱՅՆԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 50%-ՈՎ
Ռուսական ավտոարտադրող «ԱվտոՎԱԶ» ընկերությունը մտադիր է 2010 թվականին իր արտադրության ծավալներն ընդլայնել շուրջ 50%-ով` տարեկան թողարկելով 446 հազար ավտոմեքենա: Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` ընկերության գործարաններում արտադրված ավտոմեքենաներից շուրջ 40 հազարը կարտահանվեն:
Նշենք, որ արդեն հաջորդ ամիս ընկերությունը նախատեսում է թողարկել 15 հազար Lada մակնիշի ավտոմեքենա: