ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՔԻՉ ՕԳՏՎԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻՑ
2010 թվականի հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի բանկերի կողմից սպասարկվող վճարային քարտերով իրականացված գործառնությունների համախառն ծավալը կազմել է 293 մլն մանաթ: Ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն` նախորդ ամսվա արդյունքներով այս ցուցանիշը կազմել էր 635 մլն մանաթ:
Այսպիսով, քարտերով իրականացված գործառնությունների համախառն ծավալն Ադրբեջանում այս մեկ ամսվա ընթացքում կրճատվել է շուրջ 53%-ով:
2010 թվականի հունվար ամսվա ընթացքում 4.017 մլն ակտիվ վճարային քարտերի միջոցով իրականացվել է 2269 մլն գործառնություն: