
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ 3,4%-Ը ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ԱԿՐԵԴԻՏԻՎՆԵՐԸ
Ընթացիկ տարվա հունվարին Ադրբեջանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է երկրի բանկերի վարկային պորտֆելի շուրջ 3%-ը: Ինչպես նշվում է Ադրբեջանի կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ` 2010 թվականի փետրվարի 1-ի դրությամբ բանկերի կողմից տրամադրված վարկերի համախառն ծավալը կազմել է ավելի քան 285 մլն մանաթ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում Ադրբեջանի բանկերի կողմից իրականացված ֆակտորինգային գործառնությունները կազմել են բանկերի վարկային պորտֆելի 0,2%-ը, իսկ տրամադրված ակրեդիտիվները`3,4%-ը: