
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ
Ադրբեջանի բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալներն ընթացիկ տարում կրճատվել են 0,9%-ով: Ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 8160,3 մլն մանաթ:
Հրապարակած տվյալների համաձայն Ադրբեջանի բանկերի վարկային պորտֆելը միայն փետրվար ամսվա ընթացքում կրճատվել է շուրջ 1%-ով և կազմել 10157,2 մլն մանաթ: