
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՇԱԿՆԵՐԻ 96.3%-Ը ՎՃԱՐՎՈՒՄ Է ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐՈՎ
Ադրբեջանի սոցիալական ապահովության պետական հիմնադրամի հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Ադրբեջանում թոշակների 96.3%-ի վճարումն իրականացվում է պլաստիկ քարտերով: Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում պլաստիկ քարտերով թոշակ են ստացել ևս 31986 մարդ, և այժմ պլաստիկ քարտերով թոշակ ստացողների թիվը կազմում է 1089557 մարդ: Հրապարակած տվյալների համաձայն պլաստիկ քարտերով թոշակ ստացողների թիվը քաղաքներում ավելի մեծ է, քան գյուղական համայնքներում: Նշենք, որ Ադրբեջանը այս ցուցանիշով աշխարհի առաջատար երկրների շարքում է: