ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՋԵՅՀԱՆ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է 27,3 ՄԼՆ ՏՈՆՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹ
2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Ջեյհան նավահանգստից (Թուրքիա) միջազգային շուկա արտահանվել է 27,387 մլն տոննա ադրբեջանական նավթ: Պաշտոնական տվյալների համաձայն ընթացիկ տարվա միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում Ջեյհան նավահանգստից արտահանվել է 3,01 մլն տոննա նավթ:
Նշենք նաև, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործման պահից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ջեյհան նավահանգստից արտահանվել է 95,763 մլն տոննա ադրբեջանական նավթ: