ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿՀԱՏԵՆ 22 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ
Մինչև տարեվերջ Ադրբեջանի արժութային պահուստները կհատեն 22 մլրդ դոլար սահմանագիծը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահը խորհրդարանի հերթական նիստի շրջանակներում:
Նշենք, որ երեկ` նոյեմբերի 9-ին, Ադրբեջանի խորհրդարանում մեկնարկել են 2010 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Նախագծի համաձայն 2010 թվականի ընթացքում բյուջետային եկամուտները կկազմել 10 մլրդ 15 մլն մանաթ, իսկ ծախսերը` 11 մլրդ 264 մլն մանաթ: