ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ Է 8,6%-ՈՎ
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2009 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով գրանցել է շուրջ 8,6% աճ և կազմել 10,5 մլրդ մանաթ (13,084 մլրդ դոլար):
Հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն 2009 թվականի 11 ամիսների ընթացքում իրավաբանական անձիք ապահովել են Ադրբեջանի ներքին առևտրաշրջանառության 15,7%-ը, իսկ անհատ ձեռնարկատերերը` 42,8%-ը:
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում սպառողական ապրանքների շրջանառությունն աճել է 10,5%-ով և կազմել 6,8 մլրդ մանաթ, իսկ արդյունաբերական ապրանքների շրջանառության ծավալն աճել է 4,5%-ով և կազմել 3,7 մլրդ մանաթ: