ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ 94,8%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՆԱՎԹԻՆ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻՆ
2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Ադրբեջանի վճարային հաշվեկշռի «արտաքին առևտրի հաշվեկշիռ» հաշվի կառուցվածքում նավթի և նավթամթերքի տեսակարար կշիռը կազմել է շուրջ 94,8%:
Ինչպես նշվում է Ադրբեջանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալներում` 2009 թվականի առաջին 11 ամիսների արդյունքներով արտաքին առևտրի հաշվեկշռի մուտքերը կազմել են 14,7 մլն դոլար, իսկ վճարումները` 4,7 մլն դոլար: