
ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՋԵՅՀԱՆ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ ՓՈԽԱԴՐՎԵԼ Է 82.9 ՄԼՆ ՏՈՆՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹ
Ադրբեջանի Պետական Նավթային Ընկերության մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ 2006թ. Հեյդար Ալիևի անվան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շահագործման հանձնմանը հաջորդած 3 տարիների ընթացքում թուրքական Ջեյհան նավահանգիստ փոխադրվել է 82.9 մլն տոննա ադրբեջանական նավթ: Միայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում Ջեյհան նավահանգիստ արտահանված ադրբեջանական նավթի ընդհանուր ծավալը կազմել է 3.5 մլն տոննա, իսկ հունվար-մայիս ամիսների ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 14.5 մլն տոննա: