
ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱ-Ի ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 5,4%
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կազմել է 5,4%: Այս նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 5,6%-ով, գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 1,5% աճ, իսկ նավթային ոլորտում աճը տատանվել է 2,8%-ի սահմաններում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` նշելով, որ հաշվետու եռամսյակում գնաճը կազմել է ընդամենը 3,8%:
Ադրբեջանի նախագահի խոսքերով` երկրի տնտեսության ներկայիս միտումները և մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան վկայում են այն մասին, որ Ադրբեջանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է: