
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Միջազգային վարկանիշային Standard&Poors ամերիկյան գործակալությունը բարձրացրել է Ադրբեջանի կանխատեսվող վարկանիշը կայունից մինչև դրական մակարդակ:
Ինչպես նշվում է վարկանիշային գործակալության հայտարարության մեջ` Standard&Poors-ը Ադրբեջանի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշները սահմանել է համապատասխանաբար «BB+» և «B» մակարդակներում, ինչը մեծապես պայմանավորված է երկրի արտաքին առևտրային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դրական մնացորդով և կառավարության կողմից իրականացվող արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությամբ: